ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

ԳԹԿ-Ն ՀԵՏԵՎՈՒՄ Է ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

ԳԹԿ-Ն ՀԵՏԵՎՈՒՄ Է ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
21.10.2011 | 00:00

Հոկտեմբերի սկզբից ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հանրապետության դպրոցներում սկսել է արտաքին գնահատումները։ Ինչպես նշում է կենտրոնի տնօրեն ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, արտաքին գնահատումները ԳԹԿ-ի հիմնական գործառույթն են։ Ավագ դպրոցում դրանք կմեկնարկեն «Հայոց լեզու, հայ գրականություն», «Մաթեմատիկա» առարկաների ստուգմամբ։ «Նախորդ տարի մենք արտաքին գնահատումներ ենք անցկացրել 10-րդ դասարանում, և պետք է հետևել աշակերտների գիտելիքների աճին։ Այդ նպատակով այս տարի կստուգենք 11-րդ դասարանների աշակերտների առաջադիմությունը, ինչպես նաև արտաքին գնահատումներ կանցկացնենք 10-րդ դասարաններում։ Ընթացիկ ստուգումներ կիրականացնենք նաև հիմնական դպրոցներում, կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող և հանրակրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում, ոչ պետական ուսումնական հաստատություններում։ Կստուգենք բոլոր հնարավոր տարբերակները, որպեսզի կարողանանք համեմատության եզրեր գտնել։ Ոչ մի դպրոց ուշադրությունից դուրս չի մնա»,- նշեց Գուրգեն Խաչատրյանը։
ԳԹԿ-ն իր առջև խնդիր է դրել ստուգել հանրապետության բոլոր ավագ դպրոցների 10-րդ դասարան ընդունված աշակերտների նախնական գիտելիքները, որպեսզի հնարավոր լինի ընդհանուր պատկերացում կազմել, թե ինչ նախնական բազայով են այդ երեխաները եկել ավագ դպրոց։ Ստուգումները հնարավորություն կտան հետագայում հետևելու նրանց կրթական զարգացմանը։ Այս գործընթացը շարունակական է և կիրականացվի ավագ դպրոցում ուսանելու երեք տարիների ընթացքում։ Արդյունքում գնահատման և թեստավորման կենտրոնը կունենա ավագ դպրոցների շրջանավարտների զարգացման դինամիկայի հստակ պատկեր։
Արտաքին գնահատումների թեստերը և բոլոր արդյունքները հրապարակվում են գնահատման և թեստավորման կենտրոնի www.atc.am պաշտոնական կայքում, ինչը հնարավորություն է տալիս հետևելու հանրապետության յուրաքանչյուր կրթօջախի յուրաքանչյուր աշակերտի գնահատականներին և առաջադիմության դինամիկային։
Նշենք, որ դպրոցներում արտաքին գնահատում անցկացնելու և դրանց արդյունքների վերլուծության նպատակն է ուսումնասիրել դպրոցներում կրթության որակն ու ներկայացնել անհրաժեշտ բարեփոխումների ծրագրեր: Գնահատման և թեստավորման կենտրոնի նպատակն է դպրոցներում իրավիճակի ուսումնասիրումը, ինչպես նաև համապատասխան դեղատոմս առաջարկելը, ինչը հնարավորություն կտա շտկելու առկա վիճակը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի արտաքին գնահատումների արդյունքները բավականին ցածր էին, ընդ որում, 5-րդ դասարանում աշակերտների գիտելիքների մակարդակը շատ ավելի բարձր էր, քան ավագ դպրոցում։ Ակնհայտ է, որ տարրական դպրոցում երեխաների կրթական մակարդակն անհամեմատ բարձր է։ Սակայն միջին դպրոցում այդ մակարդակը չի պահպանվում, և ավագ դպրոց աշակերտները մուտք են գործում գիտելիքների ոչ բավարար պաշարով։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2516

Մեկնաբանություններ

>

Բաժնի բոլոր նորությունները »

Արցախ

Եթե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են
Եթե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բռնել-թող­նել
Բռնել-թող­նել